«Փառատոնի օրագրի» հերթական համարում հրապարակվել է «Ֆակել» փառատոնում «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչ Գառնիկ Մսրյանի հարցազրույցը

«Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի շրջանակում լույս է տեսնում է «Փառատոնի օրագիրը», որի էջերում ներկայացվում են պատմություններ փառատոնի մասնակիցների, նրանց հայրենիքի մշակույթի և ավանդույթների մասին։

«Փառատոնի օրագրի» հերթական համարում «Ամենափոքր պատվիրակությունը» խորագրի ներքո հրապարակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Գառնիկ Մսրյանի հարցազրույցը։

Գառնիկ ՄՍՐՅԱՆ. «Ես ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլև ամբողջ Հայաստանը»

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մասնակցում է «Ֆակել» կորպորատիվ փառատոնին։ Գառնիկ Մսրյանի վառ ելույթը Բիշքեկում հիշվեց ինչպես ժյուրիի անդամների, այնպես էլ հանդիսատեսի կողմից։

Հայաստանում նրան հաճախ անվանում են «Պատանի Մոցարտ»։ Գառնիկին լավ ճանաչում են ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում։ Նա բազմիցս մասնակցել է տարբեր հեռուստանախագծերի։

— Ելույթներ եմ ունեցել բազմաթիվ մրցույթներում, բայց «Ֆակել»-ը առանձնահատուկ է։ Սա պարզապես բեմ չէ, այլ՝ պատասխանատվություն։ Ես ներկայացնում եմ ոչ միայն ինձ, այլև ամբողջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որտեղ աշխատում է հայրս։ Ցանկանում եմ, որպեսզի ինձանով հպարտանան։

— Ի՞նչն էր ամենադժվարը ելույթին նախապատրաստվելու ընթացքում?

— Ստեղծել բեմական կերպարը, որը ճիշտ կարտահայտի երգի տրամադրությունը։ Ցանկանում եմ, որ հանդիսատեսը ոչ միայն լսի, այլ նաև զգա երգը։ Կերպարն ու երաժշտությունը պետք է միասնական տպավորություն թողնեն։

— Ի՞նչի մասին է քո երգը։

— Երգը հայերեն է և նվիրված է իմ հայրենիքին՝ նրա պատմությանը, ուժին ու տոկունությանը։ Ցանկանում եմ, որ մարդիկ հասկանան, թե որքան հարուստ է մեր մշակույթը, որքան խորն են մեր արմատները։ Չնայած այն բոլոր փորձություններին, որոնց միջով անցել է Հայաստանը, մենք շարունակում ենք ապրել, ստեղծագործել և հավատալ ապագային։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am