Գառնիկ Մսրյանը և Արփի Աղաբեկյանը դարձել են «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի դափնեկիր

Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների ստեղծագործական համույթների ու կատարողների «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող Գառնիկ Մսրյանն ընդգրկվել է դափնեկիրների թվում՝ զբաղեցնելով 1-ին տեղը «Էստրադային վոկալ (մենակատարում)» անվանակարգում։ Գառնիկն արաժանացել է նաև փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի։

Պարգևատրման արարողության ընթացքում հայտարարվել են նաև «Ֆակել»-ի շրջանակում անցկացված «Պատանի նկարիչ» ավանդական մրցույթի դափնեկիրների անունները։ «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչ Արփի Աղաբեկյանը դարձել է մրցույթի հաղթողներից՝ ստանալով 1-ին կարգի դիպլոմ։

Պարգևատրման արարողությանը ներկա էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը։

«Ֆակել» փառատոնի եզրափակչին մասնակցել են «Գազպրոմ»-ի 43 դուստր ընկերությունների 44 պատվիրակություններ, որոնք դարձել են Սամարայում և Բիշքեկում 2024 թվականին անցկացված զոնալ փուլերի հաղթող։ Մասնակիցները հանդես են եկել «վոկալ», «պարային ժանր», «գործիքային ժանր», «էստրադային-կրկեսային ժանր», «ժողովրդական ժանր» անվանակարգերում, տարիքային երեք խմբերում՝ 5-ից 10 տարեկան, 11-ից 16 տարեկան, 17 և բարձր:




Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am