Հավատարմագրման ազգային մարմինն անցկացրել է «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի փորձարկման լաբորատորիայի լրացուցիչ պարբերական գնահատումը

Հայաստան ներկրվող բնական գազի ֆիզիկաքիմիական ցուցանիշները որոշվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի մասնագետների կողմից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի «Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիա» հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում:

Լաբորատորիայում ամենօրյա ռեժիմով կատարվում են համապատասխան չափումներ բնական գազի այրման ստորին ջերմությունը, բաղադրությունը և խտությունը որոշելու համար։

«Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիա» փորձարկման լաբորատորիայում պարբերական եղանակով կատարվում են չափումներ, որոնց արդյունքներով որոշվում են բնական գազի մեջ ծծմբաջրածնի և մերկապտանային ծծմբի զանգվածային խտությունները, ինչպես նաև մեխանիկական խառնուկների զանգվածային խտությունը։

Չափումների համար գազափոխադրման համակարգից ամեն օր առնվազն երկու աղբյուրից կատարվում է բնական գազի նմուշառում։ Նմուշառված գազը տեղափոխվում է լաբորատորիա, որտեղ բնական գազի բաղադրամասերը և ֆիզիկաքիմիական ցուցանիշները որոշվում են քրոմատոգրաֆիկ եղանակով՝ «Хроматэк Кристалл 5000.1» քրոմոտոգրաֆի միջոցով:

«Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի «Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիա» փորձարկման լաբորատորիան միակն է ՀՀ տարածքում և հավատարմագրված է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻէԿ 17025–2019 ստանդարտի պահանջների համաձայն։

Նշված ստանդարտը նախատեսում է փորձարկման լաբորատորիայի պարբերական գնահատում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից:

«Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի «Միջավայրի ֆիզիկաքիմիական չափումների լաբորատորիա» փորձարկման լաբորատորիայի լրացուցիչ պարբերական գնահատումն իրականացվել է 2025թ․ մարտին, որի արդյունքները բավարարում են ԳՕՍՏ ԻՍՕ/ԻէԿ 17025–2019 ստանդարտի պահանջներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am