«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանը շնորհավորեց ՈւՍՀ դպրոցի շրջանավարտներին

Մայիսի 23-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի (ՈւՍՀ) դպրոցում հնչեց «Վերջին զանգը»։ Ուսումնառության ավարտի կապակցությամբ շրջանավարտները հանդես եկան գեղեցիկ ներկայացմամբ, իրենց երախտագիտությունը հայտնեցին ուսուցիչներին և հրաժեշտ տվեցին հարազատ դպրոցին։

Տոնական միջոցառմանը ներկա էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը։


Շնորհավորելով շրջանավարտներին՝ Ա․ Հակոբյանը նշեց, որ նրանց կյանքում սկսվում է նոր փուլ, բացվում են մեծ հեռանկարներ և հնարավորություններ։

«Այսօր մեր դպրոցում հնչեց „Վերջին զանգը“, և ես սրտանց շնորհավորում եմ ձեզ, մեր ուսուցիչներին, Ուսումնա-սպորտային համալիրի ողջ անձնակազմին և մեզ բոլորիս այս նշանակալի իրադարձության կապակցությամբ։ Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում եմ ձեզ, որպեսզի միշտ հավատաք ձեր ուժերին ու վստահ քայլերով շարժվեք առաջ դեպի ձեր նպատակները։ Վստահ եմ, որ մեր դպրոցում ձեռք եք բերել լավ գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ հետագա ուսման ընթացքում գերազանց արդյունքներ գրանցելու համար։ Վստահ եմ նաև, որ ձեզանից յուրաքանչյուրը կլինի լավագույնը իր գործում, իր աշխատանքում», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը՝ անսահման հաջողություններ ու բարի երթ մաղթելով շրջանավարտներին։

Միջոցառման ավարտին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը և Ուսումնա-սպորտային համալիրի տնօրեն Ա․Գրիգորյանը շրջանավարտներին հանձնեցին ՈւՍՀ արծաթե կրծքանշաններն ու պատկերագրքույկները։










Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am