«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանը հանդիպեց «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ փուլի դափնեկիրներ Գառնիկ Մսրյանի և Արփի Աղաբեկյանի, ինչպես նաև փառատոնում Ընկերության պատվիրակության անդամների հետ։
Գառնիկի և Արփիի ստեղծագործական տաղանդի շնորհիվ «Գազպրոմ Արմենիա»-ն փառատոնում նվաճեց միանգամից երեք մրցանակ։ Գառնիկ Մսրյանի վառ և էմոցիոնալ կատարումը ստացել էր պրոֆեսիոնալ ժյուրիի բարձր գնահատականը՝ 1-ին տեղը «Էստրադային վոկալ (մենակատարում)» անվանակարգում, 11-ից 16 տարեկանների տարիքային խմբում։ Բացի այդ, պատանի կատարողն արժանացել էր ժյուրիի հատուկ մրցանակի։
Ա․Հակոբյանը շնորհավորեց Գառնիկին և Արփիին՝ նշելով, որ նրանք բարձր մակարդակով ներկայացրեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այդ մասշտաբային ստեղծագործական միջոցառմանը։
«Ձեր հաջող ելույթը փառատոնում մեր ընդհանուր հաղթանակն է։ Հատկապես կարևոր է, որ մեր փոքր պատվիրակությունը կարողացավ հասնել տպավորիչ արդյունքների ստեղծագործական լուրջ մրցակցության պայմաններում։ Վստահ եմ, որ ձեր տաղանդը միշտ կօգնի ձեզ, նույնիսկ եթե հետագայում ընտրեք ոչ թե ստեղծագործական ուղին, ալյև այլ մասնագիտություն», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ Գառնիկին ու Արփիին մաղթելով հետագա հաջողություններ։
Ա․Հակոբյանը նաև շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին նախապատրաստական լավ աշխատանքի և «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցչի ելույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Սանկտ Պետերբուրգում անցկացված «Ֆակել» փառատոնի եզրափակչին մասնակցել են «Գազպրոմ»-ի 43 դուստր ընկերությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից և Ղրղզստանից, որոնք 2024 թվականին դարձել էին զոնալ փուլերի հաղթող։ Ընդհանուր առմամբ ներկայացվել էր 147 մրցութային համար 6 անվանակարգերում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 292 ԿԲ)