Հարությունյան Վարդան Ռուբենի
Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Տնտեսագիտության թեկնածու:
1994–1999թթ.
Աբովյանի թթխմորի գործարանում հերթափոխի պետ, արտադրամասի պետի տեղակալ:
1999թ. հուլիսից
«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ:
2000թ.
«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության պետ:
2000–2002թթ.
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:
2002–2009թթ.
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն:
2009թ.
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2010–2011թթ.
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2011թ.
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
2014–2016թթ.
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:
2016–2018թթ.
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: