Որպեսզի գազատարն աշխատի ողջ հզորությամբ
Կպահանջվի եւս երկու տարի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բացի մեկ կետից, երեկ հաստատեց «ՀայՌուսգազարդ» ընկերության 2007¬2009թթ. ֆինանսական ծրագիրը, որով առաջարկվում է երեք տարվա ընթացքում իրականացնել ընդհանուր առմամբ շուրջ 68,3 մլրդ դրամի ներդրում։
Հերթական ծրագրի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ դրանով նախատեսվող գումարների գերակշիռ մասն ուղղվելու է Իրան¬Հայաստան գազատարի շահագործման արդյունավետության բարձրացմանը, որովհետեւ առանց դրա իրանական գազատարը կորցնում է իր իմաստն ու նշանակությունը։ Ներկայումս գործող գազամատակարարման ներքին համակարգերով Իրանից Հայաստանը կարող է ստանալ այնքան երկնագույն վառելիք, որը կարող է բավարարել եղած պահանջարկի առավելագույնը շուրջ 15¬20 տոկոսը։
Նկատի ունենալով, որ Քաջարան¬Արարատ հատվածում գազամատակարարման համակարգի ներքին ցանցի թողունակությունն անհամեմատ ցածր է, «ՀայՌուսգազարդը» ներկայացված ներդրումային ծրագրով նախատեսում է անցկացնել մոտ 200 կմ երկարությամբ նոր գազատար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում ակնկալվում է վերակառուցել եւս 120 կմ երկարությամբ խողովակաշար։ Ընդհանուր առմամբ ներդրումային 68,3 մլրդ դրամից 52 միլիարդը կհատկացվի իրանական գազը Հայաստանի էներգետիկ ընկերություններին հասցնելու համար։ Այդ գազը էներգետիկ նպատակներով կօգտագործեն ինչպես Երեւանի, այնպես էլ Հրազդանի ¬Գազամատակարարման ցանցի ընդլայնման համար կատարվող այս ներդրումների շնորհիվ համակարգի թողունակությունը կհասցնենք այն մակարդակին, որը հնարավորություն կտա տարեկան Իրանից Հայաստան ներկրել 2,3 մլրդ խոր. մետր գազ։
¬Ի՞նչ ժամկետում եք նախատեսում կատարել այդ միջոցառումները, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա գազ ստանալ ակնկալվող ամբողջ ծավալով։
¬2007¬2008թթ. ընթացքում։
¬Մինչ այդ, երբ արդեն շահագործման պատրաստ լինի գազատարը, տարեկան որքա՞ն իրանական գազ կարող է ներկրվել։
¬Կստանանք մոտ 300¬400 մլն խոր. մետր գազ։ Աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարման ծավալը կհասնի մինչեւ 2,3 միլիարդի։
¬Ի՞նչ միջոցների հաշվին է նախատեսվում կատարել այդպիսի մեծածավալ ներդրումները։
¬Ֆինանսական խնդիրը լուծելու ենք ընկերության բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով։
¬Բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման հետ որքանո՞վ է կապված ՙԳազպրոմի՚ այն հայտարարությունը, որ այս տարվա ընթացքում ակնկալվում է զգալիորեն ավելացնել ընկերության բաժնեմասը «ՀայՌուսգազարդում»։
¬Հայտարարությունը դրա հետ էլ է կապված։ Ուղղակի ասեմ, որ լինելու է բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում եւ մեր բոլոր երեք հիմնադիրներն էլ իրավունք ունեն մասնակցելու իրենց առաջարկություններով։ Թե ով ինչպես կարձագանքի, պարզ կլինի հետագայում։
¬Ե՞րբ եք իրականացնելու լրացուցիչ թողարկումը ջերմակայանները։
Հանձնաժողովի նիստից հետո Իրան¬Հայաստան գազատարի եւ դրա շահագործման խնդիրների վերաբերյալ ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության գլխավոր տնօրեն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, պատասխանելով լրագրողների հարցերին, տվեց որոշ պարզաբանումներ.
¬Ամեն տարի էլ նման նախաձեռնությամբ հանդես ենք գալիս։ Անցած տարի թողարկել ենք 111 մլն դոլարի լրացուցիչ բաժնետոմսեր։ Այս տարի նպատակ ունենք այն հասցնել 190 մլն դոլարի։
¬Մոտ օրերս կավարտվի Իրան¬Հայաստան գազատարի կառուցումը։ Արդեն հայտնի՞ է, թե ով է այն շահագործելու։
¬Այս պահին դեռ հայտնի չէ, թե ով է շահագործելու, երեւի նաեւ այն պատճառով, որ գազատարի կառուցումը դեռ ավարտված չէ։ Ինչպես գիտեք, մենք նման հայտ ներկայացրել ենք։
¬Մինչեւ իրանական գազատարի շահագործումը, այս տարի Հայաստանը որքա՞ն ռուսական գազ է նախատեսում ներկրել։
¬Շուրջ 2 մլրդ խոր. մետր։
¬Դրա հիմնական մասն օգտագործվում է էներգետիկների՞ կողմից։
¬Ոչ, ընդհակառակը, էներգետիկան գնալով ավելի քիչ գազ է օգտագործում։ Ջրային ռեսուրսներ ունենալով՝ էներգետիկան կտրուկ նվազեցրել է օգտագործվող գազի քանակը։ Եթե 1996¬1997թթ. այս համակարգը սպառում էր 1 միլիարդ 150 մլն խոր. մետր գազ, ապա անցած տարի դա կազմել է 480¬490 մլն խոր. մետր։ Այնպես որ, տարբերությունն ահռելի է։ Գազի սպառման ծավալը Հայաստանում կտրուկ չի նվազել զուտ նրա շնորհիվ, որ այս ընթացքում ՙՀայՌուսգազարդն՚ իրականացրել է ակտիվ գազիֆիկացում։
Աղբյուր: «Հայոց աշխարհ» թերթ