Հանձնաժաղովը որոշում կայացրեց սակագների վերաբերյալ

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից ներկայացված բնական գազի սակագնի վերանայման հայտը: Համաձայն հանձնաժողովի որոշման, 2007 թ. հունվարի 1-ից ամսական մինչև 10 հազ. խ.մ սպարողների, այսինքն բնակչության համար, 1000 խ.մ գազի սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, կկազմի 84 հազ. դրամ ` գործող 90 հազ. դրամի փոխարեն, իսկ ամսական 10 հազ. խ.մ և ավելի սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը` 153, 26 դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)` գործող 146,51 դոլարի փոխարեն:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am