Իրականացվում են աղաջրապահեստարանի կառուցման աշխատանքները

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի վթարային հորերը վերականգնելու եւ հորերում կուտակված աղաջուրը հեռացնելու նպատակով «ՀայՌուսգազարդ»-ը մրցութային կարգով ներկայումս իրականացնում է աղաջրապահեստարանի կառուցման աշխատանքներ Զովունի գյուղի տարածքում: Աղաջրի հեռացումը հնարավորություն կտա հորերում ավելացնել պահեստավորված գազի ծավալը: Էներգետիկ ճգնաժամի տարիներին շահագործման եւ պլանային երկրաբանական աշխատանքների բացակայության պայմաններում այդ ծավալները նվազել էին մինչեւ 76 մլն. խ.մ:

Աղաջրապահեստարանի ընդհանուր ծավալը կազմում է 150 հազ. խ.մ: Նոյեմբեր ամսի դրությամբ, հողային աշխատանքները իրականացվել են մոտ 70-75%-ով:
Հիդրոմեկուսիչ շերտի 30 հազար ք.մ իրականացվել է 14 հազ. ք.մ (50%): Համաձայն նախագծի, գազապահեստ-կայանից մինչեւ աղաջրապահեստարան հասնող աղաջրագծի երկարությունը կազմում է 7,8 կմ, որից արդեն կառուցվել է 4 կմ հատվածը:
Աղաջրապահեստարանի կառուցման համար ներդրումների ծավալը կազմում է 376,745 մլն. դրամ, իսկ աղաջրագծի համար` 216,415 մլն. դրամ:
Գազապահեստ-կայանի հորերում պահեստավորվող գազի հասանելի մակարդակը կազմում է 150 մլն. խ.մ: Մինչեւ տարեվերջ պահեստավորման ծավալները կկազմեն 100–110 մլն. խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am