Անցյալ տարի ուսումնատեխնիկական կենտրոնում վերապատրաստում է անցել 1248 մասնագետ

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգում գործող Ուսումնատեխնիկական կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են դասընթացներ` գազի բնագավառում աշխատող մասնագետների որակավորումը բարձրացնելու նպատակով:

Ընդհանուր առմամբ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ից ուսումնական կենտրոնում անցյալ տարվա ընթացքում վերապատրաստում է անցել 1248 մարդ: Որակավորում են ստացել 30 եռակցող օպերատորներ, որոնք ներգրավված են պոլիէթիլենային գազատարների շինհավաքակցման աշխատանքներում:
Բացի այդ, կենտրոնի կողմից մշակվում են նաեւ բնագավառին առնչվող մեթոդական ուղեցույցներ:
2005–2006թթ տպագրվել են «Պոլիէթիլենային գազատարներ» (հարցեր և պատասխաններ) մեթոդական ուղեցույցը և «Գազով աշխատող ջերմամատակարարման կենցաղային համակարգեր» տեղեկատվական ձեռնարկը:

Նախատեսվում է տպագրության ներկայացնել «Կենցաղային գազասարքերի ծխաօդահեռացման համակարգեր» մեթոդական ուղեցույցը, որը հնարավորություն կտա մասնագետներին ավելի ճիշտ շահագործել կենցաղային համակարգերը` նվազագույնի հասցնելով վթարային իրավիճակները այդ համակարգում:


Կենտրոնը սերտ համագործակցում է Երևանի Ճարտարապետության և Շինարարության պետական համալսարանի և Աբովյանի Էներգետիկական պետական քոլեջի հետ: Մասնավորապես, կազմակերպվում են մասնագիտական պրակտիկաներ ուսանողների համար, դասախոսների վերապատրաստում: Երևանի պետական համալսարանում անցկացվում է «Գազամատակարարում» առարկայի դասախոսություն, տրվում են մեթոդական նյութեր` մասնագիտական գրականություն, անվտանգության կանոնների վերաբերյալ պաստառներ (պլակատներ), լաբորատոր սարքավորումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am