Համակարգում փաստացի բաժանորդների թիվը կազմում է 421 661
Նոյեմբերի 1-ի դրությամբ, համակարգում փաստացի բաժանորդների թիվը կազմում է 421 661` տարեսկզբին եղած 360 634-ի դիմաց: Հնարավոր բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 594 497:
Այսօր հանրապետությունում գազաֆիկացված է 429 բնակավայր, որից 41 քաղաքային եւ 388 գյուղական համայնքներ: Նոր գազաֆիկացվել են թվով 97 նախկինում չգազաֆիկացված համայնքներ ու քաղաքային թաղամասեր, այդ թվում Դավիթաշեն, Մալաթիա, Նոր Նորք:2000թ.-ից մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներդրումները կկազմեն շուրջ 33,9 մլրդ դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36