Ներգրավել հասարակական կազմակերպությունների ներուժը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր «ՀայՌուսգազարդ» հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկատվություն հաղորդեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողվին ներկայացրած բնական գազի սակագնի վերանայման հայտի հետ կապված, որով առաջարկվում է ամսական 10 հազար խ.մ եւ ավելի սպառողներին վաճառվող գազի գործող 1000 խ.մ համար 146,5 դոլար սակագինը սահմանել 178,7 դոլար: Կ. Կարապետյանն առանձնացրեց այն հիմնական գործոնները, որոնք հիմք են հանդիսացել հայտով դիմելու համար. շուկայում գների զգալի աճի հետ կապված ավելացել են համակարգի շահագործման եւ պահպանման ծախսերը, գազաֆիկացման ծավալներով պայմանավորված` համակարգի օգտակար հզորության գործակիցների աճի հետ կապված մեծացել են մաշվածության եւ շահութաբերության հաշվարկման բազաները: Հիմնավորված պատճառ են հանդիսանում նաեւ ստորգետնյա գազապահեստ — կայանում պահեստավորված գազի դիմաց վճարումներ կատարելու անհրաժեշտության եւ անհուսալի դեբիտորական պարտքերի փոխհատուցման հարցերը:

Սպառողների շահերը եւ համատիրությունները ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին պարզաբանումներ տրվեցին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի գույքային համալիր վաճառքի, շինարարության ավարտին հասցնելու գործարքի նկարագրի, ընկերության գործունեության եւ ներդրումային ծրագրի հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Երկկողմ քննարկում ծավալվեց նաեւ ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման, գազամատակարարման անվտանգության ապահովման հարցերի շուրջ:Անդրադառնալով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2006թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ԳԳ մասնաճյուղերի սպասարկման տարածքներում կատարված ուսումնասիրությունների (մոնիթորինգ) արդյունքներին, Կ. Կարապետյանն առաջարկեց ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման աշխատանքներում ներգրավել հասարակական կազմակերպությունների ու համատիրությունների ներուժը` ակտիվացնելով հասարակական վերահսկողության գործառույթները:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am