Տրվել է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը

«Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը դրական եզրակացություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից ներկայացված Քաջարան-Սիսիան գազատարի շինարարության նախագծին:

Քաջարան-Սիսիան գազատարը հանդիսանում է Քաջարան-Սիսիան-Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ գազատարի բաղկացուցիչ մասը: 197.4կմ ընդհանուր երկարությամբ գազատարը շահագործման կհանձնվի 2008թ. վերջին և ՝ կմիանա Մեղրի —Քաջարան գազատարին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am