Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ»-ում
Մայիսի 15-ին կայացած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության ընթացիկ խնդիրներ, ներդրումային ծրագրերի իրականացման և կազմակերպչական այլ հարցեր: Հանձնարարականներ են տրվել Աբովյանի ԳՍՊԿ-ի տարածքի անվտանգության ապահովման ծրագրի իրականացման, հակահրդեհային համալիր միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև «1–04» ծառայության աշխատանքաների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36