Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

30 հունիսի 2007, 12:00

Հունիսի 30-ին Երեւանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի հերթական Ընդհանուր ժողովը: /Ընկերության բաժնետերեր են հանդիսանում ՀՀ էներգետիկայի նախարարությունը՝ 34,70 տոկոս բաժնեմասով, «Գազպրոմ» ԲԲԸ-ն՝ 57,59 տոկոս եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիան՝ 7,71 տոկոս/: Ընդհանուր ժողովը դիտարկել է Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2006թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: Ամփոփելով 2006 թ. գործունեությունը, Ժողովի մասնակիցները նշել են, որ Ընկերությունը կատարել է իր առջեւ դրված պարտավորությունները՝ անխափան ապահովելով Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը: 2006 թվականի ընթացքում հանրապետություն է ներկրվել 1 մլրդ 716 մլն խորանարդ մետր գազ, իրացվել 1 մլդ 586 մլն խորանարդ մետր: Նկատելի դրական տեղաշարժեր են արձանագրվել Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության մեջ: Հաշվեկշռված ու պատասխանատու կառավարման, ինչպես նաեւ իրականացրած համալիր միջոցառումների շնորհիվ Ընկերությունն ապահովել է ֆինանսատնտեսական բարձր ցուցանիշներ եւ կայուն շահութաբերություն: 2006թ.-ի ընթացքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության հիմնական ուղղություններից է եղել բնական գազի վաճառքի սակագնի կարգավորումը: Նախատեսված 9 մլրդ 578,1 մլն ներդրումների դիմաց 2006թ. փաստացի ներդրումների ծավալը կազմել է 10 մլրդ 470,6 մլն դրամ առանց ԱԱՀ-ի, որից գազափոխադրման համակարգի եւ ստորգետնյա գազապահեստ կայանի վերակառուցման ու վերազինման աշխատանքներում ներդրվել է 1 մլրդ 641,4 մլն դրամ, գազաբաշխման համակարգում՝ 8 մլրդ 829, 2 մլն դրամ:

2006 թ. հնարավորություն է ստեղծվել 610 հազար տնտեսությունների օգտվել բնական գազից, որից 440 հազար տնտեսություններ հանդիսանում են փաստացի գազասպառողներ: Հնարավոր բաժանորդների ցուցանիշով հաջողվել է մոտ 25 տոկոսով գերազանցել խորհրդային տարիներին ունեցած բաժանորդների թվաքանակը: Վեջին 4 տարիների ընթացքում Հայաստանում գազիֆիկացման մակարդակը 22 տոկոսից աճել է 84-ի: Այսպիսով, ՀՀ-ն ամենագազաֆիկացված երկրների շարքում է, ինչպես նաեւ աշխարհում առաջատար է գազով շահագործվող ավտոմեքենաների ցուցանիշով:

Ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2006թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը, ինչպես նաեւ Ընկերության անկախ աուդիտորի թեկնածությունը:

Ընդհանուր Ժողովում ընտրվել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի անդամները: Ժողովի մասնակիցները նշել են, որ «ՀայՌուսգազարդ»-ը իր կազմավորման 10-ամյա տարեդարձը նշանավորում է լավ արդյունքներով և ապագայի նկատմամբ հավակնոտ ծրագրերով:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am