Գազաֆիկացվեցին մայրաքաղաքի Նոր Նորքի համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակում բնական գազից օգտվելու հնարավորություն ստացան մայրաքաղաքի Նոր Նորք համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչները:
Գազի մուտքն ազդարարող խորհրդանշական ջահը մեծ ուրախություն բերեց թաղամասի բնակիչներին` գազաթողարկումը վերածելով գրեթե տոնակատարության: Մարդիկ լիահույս են, որ գազամատակարարումը էապես կթեթևացնի ջեռուցման հոգսերը:
Նոր Նորք համայնքի 7–9 զանգվածները նախկինում գազաֆիկացված չեն եղել, և 147 բազմաբնակարան շենքերն օգտվել են կենտրոնական ջեռուցման համակարգից:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից համայնքի գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման աշխատանքներն սկսվել են 2003 թվականից: Այս ընթացքում Ընկերությունը համայնքում կատարել է 689 մլն դրամի ներդրում` կառուցելով շուրջ 102 կմ միջին, ցածր ճնշման, ինչպես նաեւ արտաքին ու բակային գազատարներ: Արդյունքում համայնքի բոլոր 548 բազմաբնակարան շենքերի 29 353 բնակարանատերերը կարող են դառնալ գազասպառող բաժանորդ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Երևանում կայացել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը
- Հավանություն տրվեց Fichtner ընկերության կողմից խորհրդատվական ծառայություններ տրամադրելու մասին պայմանագրի որոշմանը
- Շահագործման հանձնվեց 150 հազար խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանը
- Առանց կանխավճարի ակցիան երկարաձգվում է մինչև սեպտեմբերի 1-ը
- Համաձայնեցվում են էներգաբլոկի հետագա շահագործման տեխնիկական չափորոշիչները