Գազաֆիկացվեցին մայրաքաղաքի Նոր Նորքի համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման ծրագրի շրջանակում բնական գազից օգտվելու հնարավորություն ստացան մայրաքաղաքի Նոր Նորք համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչները:

Գազաֆիկացվեցին Նոր Նորքի համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները

Գազաֆիկացվեցին Նոր Նորքի համայնքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները

Գազի մուտքն ազդարարող խորհրդանշական ջահը մեծ ուրախություն բերեց թաղամասի բնակիչներին` գազաթողարկումը վերածելով գրեթե տոնակատարության: Մարդիկ լիահույս են, որ գազամատակարարումը էապես կթեթևացնի ջեռուցման հոգսերը:

Նոր Նորք համայնքի 7–9 զանգվածները նախկինում գազաֆիկացված չեն եղել, և 147 բազմաբնակարան շենքերն օգտվել են կենտրոնական ջեռուցման համակարգից:


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից համայնքի գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման աշխատանքներն սկսվել են 2003 թվականից: Այս ընթացքում Ընկերությունը համայնքում կատարել է 689 մլն դրամի ներդրում` կառուցելով շուրջ 102 կմ միջին, ցածր ճնշման, ինչպես նաեւ արտաքին ու բակային գազատարներ: Արդյունքում համայնքի բոլոր 548 բազմաբնակարան շենքերի 29 353 բնակարանատերերը կարող են դառնալ գազասպառող բաժանորդ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am