«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն առաջին խոշոր հարկատուն է

25 հուլիսի 2007, 10:00

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ զբաղեցնում է առաջին տեղը` 2007 թ. Ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 11,953,837.3 հազար դրամ, որից հարկային մարմինների կողմից հավաքագրված գումարը կազմում է 11,367,317.6 հազար դրամ, մաքսային մարմինների կողմից հավաքագրված գումարը` 586,519.7 հազար դրամ:

Հրապարակված ցանկի 18-րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,022,179.7 հազար դրամ վճարած գումարով, 185-րդ տեղը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 134,340.0 հազար դրամ: 413-րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 63,671.5 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 701,000 հազար դրամ: 35 —րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 83,300 հազար դրամ վճարած գումարով, 87-րդ տեղը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 36,230.0 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am