Ընթացքի մեջ են Քաջարան-Արարատ գազատարի շինհավաքակցման աշխատանքները

19 հուլիսի 2007, 15:00

2007թ. հունիսին մեկնարկած Քաջարան-Արարատ գազատարի շինհավաքակցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Շինարարությունն իրականացվում է Քաջարան-Սիսիան եւ Սիսիան-Ջերմուկ-Արարատ հատվածներում:

Քաջարան-Արարատ գազատարի շինհավաքակցման աշխատանքները

Քաջարան-Արարատ գազատարի շինհավաքակցման աշխատանքները

Հուլիսի 1-ի դրությամբ կատարված են 83 կմ հարթակների, 18,8 կմ խրամուղիների եւ 21 կմ ժամանակավոր մոտեցնող ճանապարհների կառուցման աշխատանքներ:Գործի է դրված ժամանակակից շինարարական տեխնիկա, աշխատանքներն իրականացվում են բարդ լեռնա-երկրաբանական եւ կլիմայական պայմաններում:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Չելյաբինսկի գործարանի միջեւ կնքված 720 տրամագծով պողպատյա խողովակների առաքման պայմանագրի համաձայն, այսօր արդեն ներկրվել է 300 վագոն՝ 6 հազար տոննա խողովակ, ինչը կազմում է 43 կմ, որից 3300 տ / 29,4 կմ/ խողովակ արդեն իսկ տեղափոխվել է ուղեգիծ: Մոտ օրերս սպասվում է եւս 50 վագոն խողովակի ներկրում:


Խողովակների ներմուծմանը զուգընթաց առանձին հատվածներում կատարվում են եռակցման աշխատանքները: Առ այսօր խրամուղու եզերքին եռակցվել է 5 կմ խողովակ: Հաջորդ ամիս նախատեսվում է եռակցել եւս 15 կմ խողովակ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button