Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ներկրվել է շուրջ 1 մլրդ 392 մլն խ.մ բնական գազ
2007թ. ինն ամիսների ընթացքում հանրապետություն է ներկրվել 1392,238 մլն խորանարդ մետր բնական գազ, ինչը 259,98 մլն-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ընթացքում իրացվել է շուրջ 1237,85 մլն խ.մ գազ, ինչը 221,85 մլն-ով ավելի է 2006թ. համեմատ: Այդ թվում բնակչությունը սպառել է 355,29 մլն՝ 2006թ. 255,14 մլն-ի դիմաց, արդյունաբերությունը՝ 283,61 մլն՝ 234,3 մլն-ի դիմաց: Գրեթե չեն փոփոխվել բնական գազի իրացման ծավալները էներգետիկ համակարգում. այն է՝ 303,8 մլն խ.մ գազ: 204 մլն խ.մ իրացվել է ԱԳԼՃԿ-ների կողմից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36