Կլոր սեղան բնական գազի անվտանգության խնդիրների շուրջ

Հոկտեմբերի 26-ին Թեքեյան կենտրոնում Հասարակական Պաշտպանների Միության կողմից հրավիրված կլոր սեղանի թեման նվիրված էր բնական գազի մատակարարման անվտանգությանը:

Հասարակական կազմակերպության նախագահ Արամ Գրիգորյանը համառոտ ներկայացրեց ՀՀ մարզերում բնական գազի անվտանգության հարցերի շուրջ հանրության իրազեկման եւ մասնակցության ծրագիրը, որն իրականացվել է` ունենալով ինչպես «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի, այնպես էլ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ակտիվ աջակցությունը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից փաստվեց, որ գազի օգտագործման անվտանգության կանոնների հետ կապված հանրային իրազեկումը Ընկերության կողմից կատարվում է պատշաճ ձեւով` օգտագործելով ընդունված բորլոր հնարավոր մեթոդները` հեռուստատեսային հոլովակ, բուկլետ, հիշեցման թերթիկ եւ այլն: Այլ հարց է` թե նշված մեթոդների արդյունավետությունը որքանով է ծառայում նպատակին կամ որքանով է ընկալվում հանրության տարբեր շերտերի կողմից:

Այդուամենայնիվ, Ընկերությունը միաժամանակ ակնկալում է նաեւ հասարակական կազմակերպությունների, համատիրությունների աջակցությունը ինչպես իրազեկման, այնպես էլ հասարակական վերահսկողության հարցում:

Ինչ վերաբերում է ներտնային տեխնիկական սպասարկման ծառայության գործառույթներին, ապա, ըստ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության վարչության պետ Աշոտ Գրիգորյանի, նախատեսվող աշխատանքների ցանկը կետ առ կետ ներկայացված է բաժանորդի հետ կնքված մատակարարման պայմանագրում: Բնակիչ- բաժանորդները պետք է առաջնորդվեն այդ ցանկով եւ հետեւեն աշխատանքների պատշաճ կատարմանը:

Քննարկմանը մասնակից կողմերն անդրադարձան նաեւ գազամատակարարման ու գազասպառման համակարգերին առնչվող այլ հարցերի, կարեւորեցին սպառողների իրավունքների եւ պարտականությունների մասին հանրության իրազեկման բարձրացման անհրաժեշտությունը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am