«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ն երկրորդ խոշոր հարկատուն է

ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2007 թվականի ֆինանսական տարվա ինը ամիսների տվյալներով 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը` ընթացիկ տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 16,521,847.6 հազար դրամ:

Հրապարակված ցանկի 17-րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 1,656,210.3 հազար դրամ վճարած գումարով, 181-րդ տեղը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 212,674.6 հազար դրամ:

Ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսներին 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 300 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 1,066,000.0 հազար դրամ: 36 —րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 122,300.0 հազար դրամ վճարած գումարով, 89-րդ տեղը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 56,960.0 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am