Ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում կատարվել է 584 841 այցելություն

5 հոկտեմբերի 2007, 12:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի եւ «ԷյԻՋի Սերվիս»ընկերության ներտնային գազի համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների կողմից 2007թ. ութ ամիսների ընթացքում կատարվել է 584 841 այցելություն:

Օգոստոս ամսին նախատեսված 80271 բաժանորդի դիմաց հանրապետությունում սպասարկվել է 73405-ը կամ 91,4 տոկոսը: 11 338 բաժանորդ սպասարկում չի ստացել` փակ դռների պատճառով:

Արձանագրված խախտումների հետեւանքով 8354 բաժանորդի նկատմամբ կազմվել են ակտեր:

Ընթացիկ տարվա հուլիս ամսից ՀՀ տարածքում ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման գործառույթները հանձնարարության պայմանագրով փոխանցվել են «ԷյԻՋի Սերվիս» ընկերությանը:Մինչ այդ ծառայութունը վերապահված էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար.

+374 10 29-47-60

+374 10 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am

LiveJournal Share Button