Վերանորոգման աշխատանքներ կատարելու համար մեկ օրով կդադարեցվի գազամատակարարումը
Մոզդոկ-Թբիլիսի եւ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարների վրա արտապլանային վերանորոգման աշխատանքներ կատարելու անրաժեշտության հետ կապված հոկտեմբերի 2-ից մեկ օրով կդադարեցվի Վրաստանի եւ Հայաստանի գազամատակարարումը: Հանրապետության սպառողների անխափան գազամատակարարումը կապահովվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում պահեստավորված գազի հաշվին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն