Ձեռք են բերվել ծխատարները մաքրող սարքավորումներ, որոնք եզակի են տարածաշրջանում
Ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքները արդյունավետ իրականացնելու նպատակով «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը ֆիննական Air Power ընկերությունից ձեռք են բերել 15 խմբաքանակ սարքավորումներ որոնք եզակի են տարածաշրջանում:
Սարքավորումները նախատեսված են ծխատարները եւ օդատարները մաքրելու համար:
Հեռադիագնոստիկ սարքը փոքր շարժական տեսախցիկ է, որի առավելությունն այն է, որ նա դիագնոստիկ մեթոդով ուսումնասիրում է ծխատարի տեխնիկական վիճակը եւ հայտնաբերում ծխատարում եղած թերությունները՝ գրանցելով այն մոնիտորի վրա: Մյուս սարքավորումը նախատեսված է ծխատարների եւ օդատարների մաքրման համար եւ նախկին մեթոդների համեմատ թույլ է տալիս շատ ավելի արագ կատարել մաքրման աշխատանքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36