Հայաստանի համար գազի սակագինը մնացել է անփոփոխ

18 դեկտեմբերի 2007, 15:00

Գազի սակագների վերանայման արդյունքում Հայաստանի համար նախկինում հաստատված սակագինը 2008 թվականին չի փոփոխվի: Այն է 110 դոլար, —գրում է երկուշաբթի օրը «Նեզավիսիմայա գազետան»:

Ըստ թերթի, «Գազպրոմ»-ը Մոլդովային, Հայաստանին եը Բելառուսին տրվող արտոնությունների դեպքում ստիպված է հաշվի առնել այս երեք երկրների գազի սպառողների ցածր վճարունակությունը:
Ռուսական գազի ներկայիս արժեքը որոշվում է եվրոպական շուկայում մազութի և դիզվառելիքի սակագների հիման վրա: Լիտվային, Լատվիային և Էստոնիային գազը կմատակարարվի 295 դոլարով, իսկ Վրաստանին` 270–280 դոլարով:

Եվրոպական բանաձևից բացառություն է կազմում Ուկրաինան, որից կախված է Եվրոպայով ռուսական գազի տարանցման 75 տոկոսը: Ի շնորհիվ տարանցման գործում ունեցած մենաշնորհային դիրքի, Կիևը «Գազպրոմ»-ի հետ աշխատում է ոչ թե երոպական, այլ աշխաբադյան բանաձևով, որը հիմվում է ԱՊՀ տարածքում ամենաէժան թուրքմենական գազի սակագների վրա, նշում է թերթը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am