Ձեռք են բերվել ծխատարները մաքրող սարքավորումներ, որոնք են եզակի են տարածաշրջանում

20 դեկտեմբերի 2007, 15:00

Ներտնային գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքները արդյունավետ իրականացնելու նպատակով «ԷյԻՋի Սերվիս» ընկերությունը ֆիննական Air Power ընկերությունից ձեռք են բերել 15 խմբաքանակ սարքավորումներ որոնք եզակի են տարածաշրջանում:

Ծխատարները և օդատարները մաքրելու սարքավորում

Ծխատարները և օդատարները մաքրելու սարքավորում

Սարքավորումները նախատեսված են ծխատարները եւ օդատարները մաքրելու համար:

Հեռադիագնոստիկ սարքը փոքր շարժական տեսախցիկ է, որի առավելությունն այն է, որ նա դիագնոստիկ մեթոդով ուսումնասիրում է ծխատարի տեխնիկական վիճակը եւ հայտնաբերում ծխատարում եղած թերությունները՝ գրանցելով այն մոնիտորի վրա: Մյուս սարքավորումը նախատեսված է ծխատարների եւ օդատարների մաքրման համար եւ նախկին մեթոդների համեմատ թույլ է տալիս շատ ավելի արագ կատարել մաքրման աշխատանքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am