Քննարկվեցին ընթացիկ ծրագրերը

28 փետրվարի 2008, 14:00

Փետրվարի 28-ին տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կ. Կարապետյանը Ընկերության համապատասխան ստորաբաժանումներին առաջարկեց ամփոփել և վերլուծել ձմռան ամիսներին բնական գազի սպառման դինամիկան, զուգահեռ ուսումնասիրել նաև խոշոր սպառողների կողմից 2009թ. ձևավորվող գազի պահանջարկը: Անդրադառնալով Ընկերության ընթացիկ և նախատեսվող ծրագրերին, Կ.Կարապետյանը հանձնարարեց վերանայել գազաֆիկացման ծրագրերը, առավել արդյունավետ դարձնել ֆինանսական հոսքերի կառավարման մեխանիզմները, ուսումնասիրել էլեկտրաէներգիայի շուկան և ներկայացնել համագործակցության կոնկրետ առաջարկներ, հատուկ ուշադրության տակ պահել ազդանշանային համակարգերի ներդրման ծրագիրը և մատուցվող ծառայությունների որակը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am