Գազամատակարարման վերականգնման և գազիֆիկացման ծրագրի շրջանակներում 2008 թվականին կներդրվի 2.87 մլրդ դրամ

12 փետրվարի 2008, 12:00

2007 թվականի ընթացքում «Գազամատակարարման վերականգնման եւ գազիֆիկացման» ծրագրի շրջանակներում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից ներդրվել է 2.8 մլրդ դրամ, որից 0.8 մլրդ դրամն ուղղվել է շինհավաքակցման աշխատանքների եւ 2 մլրդ դրամը՝ կենցաղային գազահաշվիչների տեղադրման համար: Վերականգնվել եւ նոր կառուցվել է 368.6 կմ երկարությամբ գազաբաշխման համակարգ:

2008 թվականին նախատեսվում է կատարել 2.87 մլրդ դրամի ներդրում անավարտ մնացած տարածքների գազիֆիկացման աշխատանքներն ավարտելու եւ թվով 10 նոր բնակավայրերի գազիֆիկացման համար: Այդ թվում, 1.25 մլրդ դրամ նախատեսված է շինարարական աշխատանքների եւ 1.62մլրդ դրամը՝ կենցաղային գազահաշվիչների տեղադրման համար: 2008թ. ակնկալվում է հնարավոր բաժանորդների թվի ավելացում եւս 9300-ով եւ շուրջ 50000 տնտեսությունների միացում գազասպառման համակարգին:

Նախորդ տարի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համաֆինանսավորմամբ գազիֆիկացրել է 11 բնակավայր: 2008թ. այդ աշխատանքները համայնքների հետ կշարունակվեն:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am