Փաստացի գազասպառողների մասով 2007 թվականին գազիֆիկացման աճը կազմել է 17.6 տոկոս

2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գազիֆիկացված են 472 բնակավայր, որից 428-ը / 128244 գազասպառող բաժանորդ կամ 45.5 տոկոս/ գյուղական եւ 44-ը / 388028 գազասպառող բաժանորդ կամ 91.6 տոկոս/ քաղաքային բնակավայրեր: Գազասպառման համակարգին է միացված 516272 բաժանորդ, որից 266829 բազմաբնակարան շենքերում եւ 249443 առանձնատներում: Նշված ժամանակահատվածում հնարավոր բաժանորդների թիվը կազմում է 654142: Այսինքն, գազասպառման համակարգին միացված հնարավոր բաժանորդների թվով 137870 տնտեսությանը հնարավորություն է ընձեռած դառնալու գազասպառող բաժանորդ:

2007 թվականին հնարավոր բաժանորդների թիվը ավելացել է 66267-ով, իսկ փաստացի գազասպառողներինը՝ 77479-ով: Նախորդ տարվա համեմատ 2007 թվականին գազիֆիկացման աճը կազմել է հնարավոր բաժանորդների մասով 10.1 տոկոսով եւ փաստացի բաժանորդների մասով 17.6 տոկոսով:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am