Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում նշվեց բնական գազի մուտքը

4 փետրվարի 2008, 15:00

Արագածոտնի մարզի Օշական եւ Ոսկեվազ գյուղերում մեծ խանդավառությամբ դիմավորեցին բնական գազի մուտքը, որը երկար սպասված էր ձմռան այս ցուրտ օրերին:

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում նշվեց բնական գազի մուտքը

Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում նշվեց բնական գազի մուտքը

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ մասնակցում էր խորհրդանշական ջահը վառելու արարողությանը, նշեց, որ գյուղերում գազաֆիկացման աշխատանքներն սկսվել են 2007թ-ի նոյեմբերին: Նրա խոսքով, «Հայաստանում աղքատության հաղթահարման գլխավոր խնդիրներից մեկը նաեւ հանրապետության ողջ բնակչության համար գազը մատչելի դարձնելն է, այսինքն` ավելի էժան վառելիքից օգտվելու հնարավորություն ընձեռելը: Օշականի գազաֆիկացման խնդրի լուծումն այս ծրագրի կարեւոր կետերից մեկն էր»: Իրականացված աշխատանքների արդյունքում Օշականում գազից կարող է օգտվել 1450, Ոսկեվազում` շուրջ 1000 ընտանիք:

Գազաֆիկացումն իրականացվել է ՀՀ պետբյուջեի եւ ՙ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համաֆինանսավորմամբ. պետբյուջեից հատկացումները 2 գյուղերի համար համատեղ կազմել են 100 մլն դրամ: 2008թ.-ի ընթացքում այս բնակավայրերին գազաֆիկացման նպատակով հատկացվելիք գումարները կավելալան եւս 30 մլն դրամով` ներթաղային ցանցերը կառուցելու նպատակով:
«Հանրապետությունում գազաֆիկացումը կատարվել է հիմնականում վերջին տարիներին. ընդամենը 5 տարի առաջ Հայաստանում կար շուրջ 80 հազար բաժանորդ, այսօր արդեն` ավելի քան 500 հազար ռեալ եւ շուրջ 100 պոտենցիալ բաժանորդ: Գազաֆիկացման աշխատանքները շարունակվում են, եւ այսօր մենք արդեն գերազանցել ենք խորհրդային տարիների գազաֆիկացման մակարդակը, շատ շուտով նաեւ գազ սպառողների թիվը կհասնի էլեկտրականություն սպառողների թվին, — տեղեկացրեց Ա. Մովսիսյանը:
Ըստ նրա` քանի որ ՙՀայՌուսգազարդ՚-ը շահույթ հետապնդող ընկերություն է, ուստի այն գյուղերում, որտեղ գազաֆիկացման տնտեսական արդյունավետությունը ցածր է, բյուջեից մասնակցություն է ցուցաբերվում: Տնտեսապես արդյունավետ բնակավայրերը ներկայումս ամբողջությամբ գազաֆիկացված են, մնում են այն գյուղերը, որոնց գազաֆիկացման համար անպայման անհրաժեշտ է ՀՀ պետբյուջեի կամ այլ դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am