Քննարկվել են հարցեր՝ կապված գազատարի թողունակության բարձրացման հետ
Ապրիլի 22-ին Երևանում կայացել էր ընդլայնված խորհրդակցություն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի, «Գազպրոմ» ԲԲԸ և դուստր ձեռնարկությունների, նախագծային կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ:
Խորհրդակցություն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի, «Գազպրոմ» ԲԲԸ և դուստր ձեռնարկությունների, նախագծային կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ
Խորհրդակցությանը քննարկվել են փոխհամագործակցության հարցեր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի թողունակության բարձրացման նպատակով մասնակից կառույցների միջև: Որոշակիացվել են միջոցառումների իրականացման հստակ ժամկետներն ու պատասխանատուները՝ կարճաժամկետ/2008 թվականի համար/, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերի առումով: Գազատարի վրա համալիր աշխատանքների իրականացումը նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա հունիս ամսին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն