Նախորդ տարվա համեմատ բնակչությունը իրացրել է 25,4 տոկոսով ավելի բնական գազ

2008թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա համեմատ 5,1 տոկոսով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով է 758.468 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 704,297 մլն խ.մ բնական գազ, ինչը 10,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 638 մլն խ.մ:

Նախորդ տարվա համեմատ 25,4 տոկոսով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 295,84 մլն խ.մ:

Արդյունաբերությունը սպառել է 79,3 մլն խ.մ՝ 2007թ. 78.4 մլն խ.մ գազի դիմաց: Փոքր-ինչ նվազել են էներգետիկայի հատվածում գազի սպառման ծավալները՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմելով 177 մլն խ.մ բնական գազ: 2008թ. երեք ամիսներին 2007թ. համեմատ 26,2 տոկոսով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ 151.957 մլն խ.մ գազ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am