Քննարկվել են հարցեր՝ կապված գազատարի թողունակության բարձրացման հետ
Ապրիլի 22-ին Երևանում կայացել էր ընդլայնված խորհրդակցություն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի, «Գազպրոմ» ԲԲԸ և դուստր ձեռնարկությունների, նախագծային կազմակերպությունների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են փոխհամագործակցության հարցեր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի թողունակության բարձրացման նպատակով մասնակից կառույցների միջև:
Որոշակիացվել են միջոցառումների իրականացման հստակ ժամկետներն ու պատասխանատուները՝ կարճաժամկետ/2008 թվականի համար/, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերի առումով: Գազատարի վրա համալիր աշխատանքների իրականացումը նախատեսվում է սկսել ընթացիկ տարվա հունիս ամսին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- «ՀայՌուսգազարդ»-ը փաստացի առաջին տեղում է
- Մայիսի 1-ից՝ «Ակցիա առանց կանխավճարի»
- Առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ն զբացեղնում է երկրորդ տեղը
- Գերակշռում են ներտնային տեխնիկական սպասարկմանն առնչվող զանգերը
- Նախորդ տարվա համեմատ բնակչությունը իրացրել է 25,4 տոկոսով ավելի բնական գազ