«ՀայՌուսգազարդը» հաստատել է 2008թ. գարնանային վարարումներից պաշտպանվելու ծրագիրը

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հաստատել է 2008թ. հակավարարումային միջոցառումների ծրագիրը՝ գարնանային վարարումներից գազափոխադրման եւ գազաբաշխման համակարգերի պաշտպանության, անվտանգ ու հուսալի շահագործման ապահովման նպատակով: Ստեղծվել է հակավարարումային կենտրոնական հանձնաժողով՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Ա.Հովսեփյանի գլխավորությամբ եւ մշակվել է գարնանային վարարումներից պաշտպանվելու նախնական միջոցառումների պլանը:

Ծրագրի շրջանակներում համակարգում իրականացվում են նախապատրաստական աշխատանքները՝ գարնանային վարարումներից պաշտպանվելու նպատակով: Մասնավորապես, գազաբաշխման համակարգում նախատեսվում է իրականացնել գազատարների վերատեղադրման, վերականգնման աշխատանքներ, ինչպես նաեւ հենասյուների ամրացում եւ տեղադրում, որի համար անհրաժեշտ են 28 մլն 464.9 հազար դրամի ներդրումներ:
Հանրապետության ողջ տարածքում նախատեսվում է կազմակերպել համագործակցությունը եւ օպերատիվ կապը համակարգի ստորաբաժանումների եւ հանրապետական եւ մարզային հիդրոօդերեւութաբանական կայանների հետ: Համակարգն ապահովվում է անհրաժեշտ քանակությամբ մեքենա- մեխանիզմներով, կազմավորվում են աշխատանքային խմբերը: Մինչ վարարումների սկիզբը ջրածածկվող ենթադրյալ տարածքներից դուրս կբերվեն սարքավորումները, մեխանիզմները եւ այլ ունեցվածքը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am