2008–2010 թթ. «ՀայՌւսգազարդը» կտեղադրի ևս 300 ԷՊԿ-ներ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008–2010 թթ. նախատեսում է ավարտել շահագործման մեջ գտնվող մայրուղային գազատարների ԷՊԿ-ների տեղադրման և վերազինման աշխատանքների ծրագիրը՝ տեղադրելով եւս 300 Էլեկտրապաշտպանիչ կայան /ԷՊԿ/:
Ապրիլի 1-ի դրությամբ հանրապետությունում գազի փոխադրման համակարգում շահագործվում են 97, իսկ գազաբաշխիչ ցանցերում՝ 332 ԷՊԿ-ներ:
Տեղեկանք
Էլեկտրաքիմիական պաշտպանությունը, որը ապահովվում է կատոդային և դրենաժային պաշտպանության կայանների միջոցով, նախատեսված է ստորգետնյա գազամուղների կոռոզիոն քայքայումներից պաշտպանելու համար:Մայրուղային գազատարների շահագործումը առանց ԷՊԿ-ների, հատկապես ագրեսիվ, թափառող հոսանքներով և ջրահագեցած գրունտներում ու գետանցումներում, կարող է հանգեցնել գազատարերի մետաղի քայքայմանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36