ԱԳԼՃԿ-ները տարեկան սպառում են 285.6 մլն խորանարդ մետր սեղմված գազ

01.04.2008թ. դրությամբ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ դուստր ձեռնարկության «Ավտոգազ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի տարածքում շահագործվում են 9 ավտոգազալիցքավորման ճնշակային կայաններ, որոնց գազամատակարարումն իրականացվում է մայրուղային գազատարերից: Այդ ԱԳԼՃԿ-ների ցանցի հզորությունը թույլ է տալիս տարեկան իրացնել 58.5 մլն խորանարդ մետր սեղմված գազ կամ օրական լիցքավորել 2750 ավտոմեքենա:

Ներկայումս հանրապետությունում գրանցված են 60 հազարից ավելի տեխնիկապես լավ վիճակում գտնվող գազաբալոնային ավտոմեքենաներ, որոնք պարբերաբար լիցքավորվում են «Ավտոգազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃ կայաններում:
Հաշվի առնելով գործող ԱԳԼՃԿ-ների ցանցի արտադրական հզորությունները գազաբալոնային ավտոմեքենաների պարկը կարող է համալրվել տարեկան մինչեւ 10 տոկոսով:

Տեղեկանք

Ներկայումս Հայաստանի տարածքում գործում են 207 ԱԳԼՃ կայաններ, որից 9 շահագործվում են «Ավտոգազ» ՍՊԸ-ի կողմից: ԱԳԼՃԿ —ների կողմից սպառված գազի ծավալները վերջին տարիներին 28.8 մլն խ.մ-ից/ 2001թ./ հասել է 285.6 մլն խորանարդ մետր:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am