2008 թ. առաջին կիսամյակում իրացվել է շուրջ 1 մլրդ 9 մլն խ.մ բնական գազ
2008 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ներկրված բնական գազի ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են 2,8 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 102 մլն խորանարդ մետր գազ: Հունվար-հունիս ամիսներին հանրապետությունում իրացվել է շուրջ 1 մլրդ 9 մլն խ.մ գազ, ինչը 6,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Նշված ժամանակահատվածում էներգետիկ համակարգը սպառել է շուրջ 215 մլն խ.մ, բնակչությունը՝ շուրջ 360 մլն խ.մ: Արդյունաբերությունը սպառել է 186 մլն խ.մ: Նախորդ տարվա համեմատ 22,6% — ով ավելացել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով շուրջ 99 մլն խ.մ բնական գազ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն