Առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ —ն զբաղեցնում է երկրորդ տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակված 2008 թվականի ֆինանսական տարվա սկզբից հունվար-հունիս ամիսների տվյալներով, առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 9,413,734.2 հազար դրամ:
Ցանկի 39-րդ տեղում գտնվող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ կողմից վճարվել է 926,045,0 հազար դրամ, 133 —րդ տեղում գտնվող «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 269,622.5 հազար դրամ, «Ավտոգազ» ՍՊԸ-ն (524-րդ տեղ)` 61,972.9 հազար դրամ, «Արմավիրգազմաշ» ՍՊԸ-ն (598-րդ տեղ)` 52,790.3 հազար դրամ: Ֆինանսական տարվա սկզբից 3 մլն. դրամ եւ ավելի սոցիալական ապահովագրության վճար վճարած 1000 խոշոր ապահովադիրների ցանկում վճարած պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ընդհանուր գումարի չափով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 760,000.0 հազար դրամ: Նշված ցանկի 41-րդ տեղը զբաղեցնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 89,570.0 հազար դրամ վճարած գումարով, 84-րդ տեղը «Տրանսգազշին» ՍՊԸ-ն` 50,000.0 հազար դրամ, 426-րդ տեղը «Արմավիրգազմաշ» ՍՊԸ-ն` 11,799.0 հազար դրամ, 432-րդ տեղը «Ավտոգազ» ՍՊԸ-ն` 11,713.0 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն