7.7 մլրդ դրամի ներդրում՝ գազամատակարարման որակի բարձրացման նպատակով

2008թ. ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախատեսում է իրականացնել 7.7 մլրդ դրամի ներդրում ՝ հանրապետության գազաբաշխման համակարգի վերակառուցման նպատակով: Այդ թվում՝ 3 մլրդ դրամ ընկերությունը կներդնի Երեւանում կառուցվելիք նոր՝ չորրորդ գազաբաշխիչ կայանի շինարարության համար: 1.1 մլրդ դրամը կուղղվի գործող վթարային գազատարների վերատեղադրմանը եւ 3.6 մլրդ-ը՝ գազամատակարարման ռեժիմների կարգավորմանը:

Այդ աշխատանքների իրականացումը կնպաստի գազի ճնշումների կարգավորմանը, անվտանգ շահագործմանը եւ կբարձրացնի գազամատակարարման որակը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am