«Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 1-ը
Ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչև 2008թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան», համաձայն որի սույն թվականի մայիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում բնակիչ-բաժանորդների բնակարաններում կամ առանձնատներում գազի առեւտրային հաշվառքի սարքի տեղադրումն իրականացվում է առանց 40 հազար դրամ կանխավճարի:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն