«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի «1–04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ ստացվել է 7470 հայտ, որից 6445-ը առնչվում Է գազասպառման ներտնային համակարգին, 383-ը՝ գազակարգավորիչ կայանների եւ 642-ը՝ արտաքին գազատարների հետ կապված խնդիրներին: 411 հայտ եղել է կեղծ:
Գրանցված հայտերը հիմնականում վերաբերում են գազասարքերում եւ գազահաշվիչներում նկատված գազի արտահոսքին:
Տեղեկանք
Հանրապետության բոլոր տարածաշրջանների գազի համակարգում գործում են 47 վթարա-կարգավարական ծառայություններ, որոնք կահավորված են հատուկ տիպի ավտոմեքենաներով, համապատասխան սարքավորումներով, գործիքներով եւ 1–04 հեռախոսակապով: Բացի այդ յուրաքանչյուր տարի ծառայության անձնակազմի հետ անց են կացվում ուսումնական վարժանքներ՝ հնարավոր վթարների արագ արձագանքման, դրանց լոկալիզացման ու կանխման ուղղությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն