Շինարարական աշխատանքները կավարտվեն այսօր երեկոյան
Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի թողունակությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Վրաստանի տարածքում Խրամի գետի անցումը ապահովող 500 մմ տրամագծով խողովակը փոխարինել1000 մմ տրամագիծ ունեցող գազատարով:
Աշխատանքներն իրականացվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական միջոցներով` Վրաստանի մասնագիտացված շինարարական կազմակերպությունների կողմից:
Աշխատանքների իրականացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի Հանրապետություն մատակարարվող բնական գազի հոսքը և հանրապետության ամբողջ պահանջարկն ապահովվում է Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ սպառման շուկայում որևէ սահմանափակում չի նախատեսվում:
Շինարարական աշխատանքները կավարտվեն այսօր երեկոյան և գազամատակարարումը կվերականգնվի ամբողջական ծավալով:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36