«ՀայՌուսգազարդ»-ի ֆուտբոլային թիմը` մրցաշարի չեմպիոն
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված ընկերական խաղերի ֆուտբոլի միջազգային մրցաշարն ավարտվեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆուտբոլային թիմի հաղթանակով:
Աբովյան քաղաքի մարզադաշտում սեպտեմբերի 19-ին և 20-ին հանդիպեցին «Գազպրոմբանկ» ԲԲԸ, «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ, «Գազ դե Ֆրանս Սուեզ» ընկերության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆուտբոլային թիմերը, որոնց կազմերում խաղում են միմիայն ընկերությունների աշխատակիցները:«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի համոզմամբ, ֆուտբոլն այսօր ամենադիտարժան մարզաձևերից մեկն է, որը ընկերության կորպորատիվ մշակույթում հանդես է գալիս ուժեղ ու միասնական գործոն, կարեւոր բաղկացուցիչ մաս:
«Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպումը գազային ընկերությունների միջև դարձել է շատ հայտնի ու գրեթե ավանդական: Այն ընկերություններին հաղորդում է մարզաձևի զարգացում և ոչ պաշտոնական միջավայր գործընկերների հետ շփվելու համար», — ասաց Կ. Կարապետյանը` նշելով, որ մրցաշարի շրջանակում ստեղծված շփումները ավելի ամրապնդում ու նոր ազդակներ են հաղորդում ընկերությունների միջև գործընկերային հարաբերությունների բարենպաստ զարգացմանը:
Կարեն Կարապետյանն ուրախությամբ նշեց, որ ընկերական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպման մասին այս գաղափարը շարունակում է արձագանք ստանալ գազի բնագավառի գործընկերների մոտ: Դա նշանակում է, որ 2007թ. ֆուտբոլային մրցաշարը իրականում եղել է հետաքրքիր, եւ մեր հիշողությունում դեռ մնացել են անզիջում պայքարի վառ տպավորությունները, գեղեցիկ ֆուտբոլային կոմբինացիաներն ու գոլերը:
Ինչ վերաբերում է ընթացիկ մրցաշարին, ապա «ՀայՌուսգազարդ» ընկերության ֆուտբոլի թիմը սեպտեմբերի 19-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Գազպրոմբանկ» թիմին: Դաշտի տերերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը, եւ 5-րդ րոպեին Կարեն Միքայելյանը ճշգրիտ հարվածով բացեց խաղի հաշիվը՝ 1:0:
Հանդիպման 27-րդ րոպեին Հարություն Հարությունյանը գեղեցիկ հարվածով եզրափակեց հայ ֆուտբոլիստների սուր գրոհը` ամրապնդելով «ՀայՌուսգազարդի» առավելությունը՝ 2:0: Դրանից հետո հյուրերն ակտիվացան, մի քանի սուր պահ ստեղծեցին դաշտի տերերի դարպասի մոտ, բայց միայն մեկ անգամ կարողացան հաջողության հասնել. 30-րդ րոպեին աչքի ընկավ Դմիտրի Ագապովը՝ 2:1:
«ՀայՌուսգազարդ» թիմը դուրս գալով եզրափակիչ` սեպտեմբերի 20-ին ուժերը չափեց «Գազպրոմ Էքսպորտ» թիմի հետ, որը մինչ այդ 2:1 հաշվով հաղթանակ էր գրանցել «Գազ դը Ֆրանս Սուեզի» նկատմամբ: «ՀայՌուսգազարդ» —«Գազպրոմ Էքսպորտ» խաղն ավարտվեց 4:0 հաշվով` հօգուտ «ՀայՌուսգազարդ»-ի:
Այսպիսով «ՀայՌուսգազարդ» —ի թիմը դարձավ 2008թ. Միջազգային ֆուտբոլի ընկերական մրցաշարի հաղթող` արժանանալով 2008թ. Գավաթի և ոսկե մեդալների: Երկրորդ տեղը գրաված «Գազպրոմ Էքսպորտ»-ի թիմը պարգևատրվեց արծաթե մեդալով, «Գազպրոմբանկ»-ի թիմը` բրոնզե մեդալով, «Գազ դը Ֆրանս Սուեզ»- ը` հուշամեդալներով:
«Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Անդրեյ Պիմենովը հիշեցրեց, որ 2007թ. մրցաշարում իրենց թիմն էր դարձել հաղթող: Հյուրը շեշտեց ֆուտբոլի դերը կորպորատիվ կապերի զարգացման մեջ` ասելով, որ միջազգային գազային ընկերությունները երկար ժամանակ է ինչ աջակցում են ֆուտբոլի զարգացմանը, սեփական թիմեր ունեն եւ ֆուտբոլի միջոցով նույնպես հեղինակություն են ձեռք բերում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36