Կայացավ Ալեքսեյ Միլլերի և Կարեն Կարապետյանի աշխատանքային հանդիպումը

Սեպտեմբերի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Ընկերության Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ Կարեն Կարապետյանի աշխատանքային հանդիպումը:

Ըստ «Գազպրոմ» ԲԲԸ տեղեկատվության վարչության, հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել գազի մատակարարման նոր պայմանագրի ստորագրման փաստը, համաձայն որի նախատեսվում է գազի գների աստիճանական բարձրացում 2009 եւ 2010թթ.:Դա պայմանավորված է նրանով, որ «Գազպրոմը»՝ հանդիսանալով «ՀայՌուսգազարդի» հիմնական բաժնետեր, ոչ միայն գազ է վաճառում Հայաստանին, այլ նաև մասնակցում է հանրապետության տարածքում գազի տեղափոխմանը եւ իրացմանը: «Հաշվի առնելով Հայաստանի հետ համագործակցության բարձր մակարդակը, „Գազպրոմը“ շահագրգռված է հայկական գազի շուկայի ռազմավարական զարգացման մեջ: „ՀայՌուսգազարդի“ ներդրումային երրորդ փուլից հետո „Գազպրոմ“ ԲԲԸ մասնաբաժինը ընկերության կանոնադրական կապիտալում կազմելու է որակյալ մեծամասնություն», —ասվում է հաղորդակցության մեջ:

Ալեքսեյ Միլլերը և Կարեն Կարապետյանը քննարկել են նաև Հայաստանի համար գնագոյացման սկզբունքներին անցնելու պայմանները ՝ եվրոպական գներին համապատասխան: Գազի նոր գինը, ինչպես և Ռուսաստանում, կսկսի գործել 2011 թվականից:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am