Արձանագրվել է ֆինանսատնտեսական ցուցանիշների կայուն աճ
Ամփոփելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008թ-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները և համադրելով դրանք 2007թ-ի նույն ժամանակահատվածի արդյունքների հետ, նկատելի են հիմնական ցուցանիշների աճի դրական միտումները, մասնավորապես.
- «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործառնական շահույթը աճել է շուրջ 1,5 անգամ:
- Ընդհանուր ակտիվներն աճել են 33.4%-ով, որը պայմանավորված է ոչ ընթացիկ ակտիվների 20.0%-ով և ընթացիկ ակտիվների 1.65 անգամ աճով:
- Ընկերության հիմնական միջոցներն աճել են 1.2%-ով՝ կազմելով 138.1 մլրդ դրամ:
- Սեփական կապիտալը աճել է 36.7%-ով եւ կազմել է 253.8 մլրդ դրամ, որը պայմանավորված է կանոնադրական կապիտալի (33.1%-ով) և զուտ շահույթի աճով:
- Ընթացիկ ակտիվները աճել են 65%-ով, իսկ ընթացիկ պարտավորությունները՝ 20.9%-ով:
- Ընթացիկ իրացվելիության գործակիցը աճել է 1.5-ից 2.0, որը պայմանավորված է ընթացիկ պարտավորությունների համեմատ ընթացիկ ակտիվների ավելի արագ աճով:
- Արագ իրացվելիության գործակիցը աճել է 1.10-ից 1.65, որը պայմանավորված է Ընկերության առավել իրացվող ակտիվների արագ աճով՝ 1.8 անգամ:
- Բացարձակ իրացվելիության գործակիցը աճել է 0. 0.26-ից 0.33:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36