Կարգավարական խորհրդակցություն «ՀայՌուսգազարդ»-ում
Այսօր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ տեղի ունեցած կարգավարական խորհրդակցության ժամանակ Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրություն հրավիրեց գազասպառման ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման հարցերին` հանձնարարելով առանձնացել ու ուսումնասիրել ծառայության հետ կապված բողոքները, ինչպես նաև աշխատանքների կազմակերպման ու ծառայության որակի վերաբերյալ հարցում անցկացնել բաժանորդների առանձին հատվածներում:
Հանձնարարականներ տրվեցին նաև ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքների, ֆինանսատնտեսական մի շարք հարցերի, գազամատարկարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36