Շարունակվում են աշխատանքները «Հրազդան-5»-ի ծրագրով

2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ կնքված Համաձայնագրի շրջանակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով ձեռք կբերվի «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի գույքը՝ բլոկի շինարարությունն ավարտելու, արդիականացնելու և շահագործման հանձնելու նպատակով: «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի անավարտ շինարարության 248,8 միլիոն դոլար ակտիվների ձեռքբերումով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է կատարել շուրջ 180 միլիոն դոլար ընդհանուր ծավալով ներդրումներ` ժամանակակից գազատուրբին տեղադրելով՝ բլոկի տեղադրված հզորությունը հասցնել 480 ՄՎտ-ի:

«Հրազդան-5»-ի ծրագրով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները`
1. «Հրազդան-5»-ի գույքային համալիրն անցել է համալիր փորձաքննություն, ներառելով` ա/ «Հրազդան-5»-ի տեխնիկական հետազոտում և գույքագրում, բ/իրավաբանական ստուգում, գ/հարկային և մաքսային ստուգում:
2.Մշակվել եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի հետ համաձայնեցվել է «Հրազդան-5»-ի արդիականացման ծրագրի ֆինանսատնտեսական հիմնավորումը:
3. Մշակվել և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է «Հրազդան-5»-ի արդիականացման տեխնիկատնտեսական հիմնավորումը: 4. Deloitte and Touche ընկերության կողմից իրականացվել է «Հրազդան-5»-ի գույքային համալիրի անավարտ շինարարության անկախ շուկայական գնահատում:
5. Ձեւավորվել է «Հրազդան-5»-ի շինարարության համար ընկերության մասնագիտացված տնօրինություն: 6. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախապատրաստել է անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը «Հրազդան-5»-ի շինարարությունն իրականացնելու լիցենզիա ստանալու համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը թույլատրություն է տվել ջրօգտագործման համար, հաստատվել է վնասակար արտանետումների գնահատման մեթոդիկան եւ այն գրանցվել է որպես Միջգերատեսչական նորմատիվ ակտ ՀՀ Արդարադատության նախարարությունում:
7. Fichtner ընկերության կողմից պատրաստվել է «Հրազդան-5»-ի գլխավոր կապալառուի ընտրության մրցութային փաստաթղթերի փաթեթը:
8. 2007թ. նոյեմբերին հայտարարվել է միջազգային մրցույթ «Հրազդան-5»-ի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով գլխավոր կապալառուի ընտրության համար` Ինժեներինգ, մատակարարում և շինարարություն պայմաններով: Մրցույթը հայտարարվել է չկայացած, քանի որ ներկայացված երկու առաջարկությունները մերժվել են ՝ մրցույթի պահանջներին չհամապատասխանելու պատճառով: 2008թ. օգոստոսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մրցութային հանձնաժողովի վերջնական հաշվետվությունը հաստատվել է Ընկերության Տնօրենների Խորհրդի համապատասխան որոշմամբ:
9. Կնքվել է պայմանագրերի փաթեթ՝ ուղղված «Հրազդան-5»-ի կաթսայի վերակառուցման աշխատանքների իրականացմանը, որը ներառում է նախագծա-կոնստրուկտորային փաստաթղթերի մշակում, սարքավորումների պատրաստում եւ մատակարարում, կաթսայական ագրեգատի դիագնոստիկա՝ գործարանային երաշխիքների վերականգնմամբ:
10.Պայմանագրեր են կնքվել Սանկտ-Պետերբուրգից «Հրազդան-5»-ի շինհրապարակ 300 ՄՎտ 206 տ-անոց տուրբոգեներատորի ստատորի տեղափոխման եւ 180 ՄՎտ գազային տուրբինի մատակարարման վերաբերյալ: Վերջնականապես ճշտվել են նախագծավորման եւ սարքավորումների մատակարարման սահմանները ս.թ. սեպտեմբերի 17-18-ը տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում՝ «ԷՄԱլյանս» ԲԲԸ, «ՕՐԳՐԷՍ», “Alstom power” ընկերությունների լիազոր ներկայացուցիչների եւ կայանի գլխավոր նախագծային կազմակերպության մասնակցությամբ:

Ներկայումս իրականացվում են շուրջ 6 կմ երկարությամբ շինհրապարակին մոտեցնող գերատեսչական երկաթուղու վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները: Ավարտման փուլում են 13 կմ երկարությամբ տեխնիկական ջրամատակարարման խողովակաշարի վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքները: Շարունակվում են շուրջ 15 կմ երկարությամբ կայանը սնուցող բարձր ճնշման գազատարի վերատեղադրման եւ վերակառուցման աշխատանքները:

«Հրազդան-5»-ի էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ. կեսերին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am