Վերականգնվել է բնական գազի մատակարարումը հանրապետություն
Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի թողունակությունը բարձրացնելու նպատակով Վրաստանի տարածքում Խրամի գետի անցումն ապահովող 1000 մմ տրամագիծ ունեցող գազատարի վերատեղադրման աշխատանքները ժամանակացույցի համաձայն ավարտված են և սեպտեմբերի 30-ի երեկոյան՝ ժամը 18:00-ից սկսած ամբողջությամբ վերականգնվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն:
Իրականացված աշխատանքների արդյունքում հնարավորություն է ստեղծված գազատարի թողունակությունը հատկապես ձմռան շրջանում բարձրացնել լ օրական 0,5 խմ-ից մինչեւ 1 մլն խմ գազ:
Ժամանակավորապես դադարեցված գազամատակարարումը որևէ կերպ չանդրադարձավ Հանրապետության ներքին սպառման շուկային, քանի որ բնական գազի ամբողջ պահանջարկն ապահովվեց Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հոկտեմբեր ամսվա նորությունները
- Կառավարության ղեկավարն ընդունեց «Գազպրոմբանկ»-ի պատվիրակությանը
- 2008թ. ինն ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի կողմից վճարվել է շուրջ 16,1 մլրդ դրամ հարկ
- Նախապատրաստվում է Հրազդանի ջէկ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագիծը
- Ernst&Young ընկերության պատվիրակությունը հյուրընկալվեց «ՀայՌուսգազարդում»
- «Առանց կանխավճարի ակցիան» երկարաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը