2008թ. ինն ամիսների ընթացքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի կողմից վճարվել է շուրջ 16,1 մլրդ դրամ հարկ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ եւ Ընկերության համակարգում գործող մի շարք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից 2008 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի եւ տուրքերի ընդհանուր գումարը կազմել է 16, 103,255.3 հազար դրամ:
«ՀայՌուսգազարդ» Ընկերությունը, որն արդեն մի քանի տարի շարունակ հանրապետության խոշոր հարկատուների առաջին եռյակում է,վճարել է 13,839,142.1 հազար դրամ: Նշված ժամանակահատվածում «Տրանսգազ» ՍՊԸ-ն կողմից վճարվել է 1,487,818.5 հազար դրամ, «Տրանսգազշին» ՍՊԸ-ն՝ 538,391 հազար դրամ, «Արմավիրի Գազմաշ» ՍՊԸ-ն՝ 112,028 հազար դրամ, «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 101,183.9 հազար դրամ, «Ավտոտրանսգազ» ՍՊԸ-ն՝ 10,369 հազար դրամ եւ «Բութան»ՍՊԸ-ն՝ 14,322.8 հազար դրամ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համակարգի կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում կազմել են 1, 999,455.9 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն